Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Փետրվարի 19-ը` Հայաստանում գիրք նվիրելու օր

Փետրվարի 19-ը` Հայաստանում գիրք նվիրելու օր

Արմեն Լևոնի Անանյանի Գրողների միության նախագահության օրոք որոշում կայացվեց Հայաստանում փետրվարի 19-ն ընդունել որպես գիրք նվիրելու օր: Այս ավանդույթի վերականգնման մասին հայտարարվեց 2008 թ., նշելով, որ տոնակատարության նախաձեռնողը Հայաստանի կառավարությունն է:


Արարողության անց կացման ամսաթվի ընտրությունը կապված է 1869 թ. փետրվարի 19-ին (հին տոմարով փետրվարի 7-ին) ծնված, հայկական մեծագույն բանաստեղծ և գրող, խոշոր հասարակական գործիչ Հովհաննես Թադևոսի Թումանյանի ծննդյան օրվա հետ: Նա սկսել է ստեղծագործել երիտասարդ տարիքում՝ 1880-ական թվականներից, համագործակցել հայկական բազմաթիվ թերթերի և ամսագրերի հետ:

 

Թումանյանը փոքր, բայց բազմազան գրական ժառանգություն է թողել, որտեղ ներդաշնակորեն համակցված են արձակը և պոեզիան, հեքիաթները և առակները, բանաստեղծությունները և բալլադները: Համարվում է, որ ժողովրդական էպոսը Թումանյանի ստեղծագործության ամենանշանավոր կողմն է: Նրա ամենահայտնի աշխատանքներից են` «Սասունցի Դավիթ»  (1902) հերոսական հրաշալի էպոսի վերամշակումը, մի շարք ժողովրդական հեքիաթներ, ավանդություններ, լեգենդներ և բալլադներ, որոնցից են` «Քաջ Նազար», «Տերն ու ծառան», «Ախթամար», «Կկուն», «Շունն ու կատուն», նաև ժողովրդի կյանքից վերցրած հայտնի պոեմները` «Մարո» (1887), «Լոռեցի Սաքո» (1889), «Անուշ» (1901-1902):


Այդ օրվա առիթով հանրապետությունում Գրքին նվիրված տարբեր միջոցառումներ են անց կացվում: Չէ՞ որ ոչ անյքան վաղ անցյալում գիրքն ամենացանկալի նվերներից մեկն էր համարվում: Իսկ հիմա Հայաստանում փորձում են վերականգնել վաղեմի ավանդույթներն ու երիտասարդ սերնդին վերադարձնել գրքի հանդեպ մասամբ կորցրած հետաքրքրությունը:


Ամբողջ հանրապետությունում տեղի ունեցող տոնակատարությունների թվին են պատկանում հանրային ընթերցումները, կրթական և մշակութային միջոցառումները, հայ գրողների հանդիպումներն ընթերցողների հետ, և, իհարկե, այդ օրը յուրաքանչյուր ոք կարող է գիրք նվիրելով հաճելի անակնկալ մատուցել իր հարազատին:


Ի դեպ, Երևանում ամեն տարի ապրիլի 4-ից սկսած Թումանյանական օրեր են անց կացվում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. webinfo.am
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ